5 զգայարանները զարգացնող խաղերի փաթեթ

Նախագիծ 1 ” Ալո, ո՞վ է խոսում”

Երեխաների հետ պատրաստեցինք էկո֊բաժակներից և թելերից հեռախոսներ։ Մեծ հետաքրքրությամբ և ոգևորվածությամբ էին մասնակցում ընթացքին։ Իհարկե, այդքան էլ լավ չէր լսվում ձայնը, բայց հիմնականում երեխաները կարողացան հաղորդակցվել։ Անգամ նրանցից մեկը հաջորդ օրը մոտեցավ ինձ և ասաց, որ տանը նույնպես փորձել է պատրաստել. սրանից եզրակացություն, որ երեխաների համար հեշտ և ըմբռնելի էր նախագիծս։

Ընթացքը` տես հղումով։

Նախագիծ 2 “Արի ստուգենք տեսողությունդ”

Նախորոք պատրաստված ինքնաշեն հեռադիտակով, որի 1 դիտանցքը փակ է, ստուգեցինք 5 տարեկանների տեսողությունը։ Մեծ էկրանին պատկերված մանկական ակնաբույժական աղյուսակի միջոցով, նրանց յուրաքանչյուրին նստեցնելով մոտ 3 մետր հեռավորության վրա հարցրեց, թե ինչ պատկեր է տեսնում։ Ասեմ, որ բոլորի տեսողությունն էլ սուր էր, չհաշված մի քանի հանգամանք)։ Նախագիծը շատ պարզ էր և ըմբռնելի 5 տարեկանների համար։

Ընթացքը` տես հղումով։

Նախագիծ 3 “Զգա, թե ինչ եմ նկարում”

Այս խաղի համար օգտագործել եմ երկրաչափական պատկերներ։ Թուղթ և մայիսի օգնությամբ նկարում էինք միմիանց մեջքին հպված թղթի վրա, իսկ դիմացինը պետք է զգան թե որ երկրաչափական պատկերներն ենք նկարում։

Ըստ իս, խաղը մի փոքր բարդ էր նրանց համար, քանի որ իրականացնում էի ձմռանը, երբ երեխաները հագել էին իրենց տաք, հաստ ու փափուկ հագուստը։ Բայց եթե իրականացվի մի ուրիշ, ավելի տաք տարվա եղանակին, ապա անպայման լավ արդյունք կգրանցվի։

Ընթացքը` տես հղումով։

Նախագիծ 4 “Ի՞նչ համ է գալիս”

Այս խաղը, ըստ իս, ամենազվարճալիների շարքում է ընդգրկվում, ինչո՞ւ, հիմա կասեմ։ Պատրաստել էի ջրով լի երեք բաժակ, որոնց մեջ խառնել էի թթու, քաղցր և աղի համեր։ Այնքան հետաքրքիր էր լսել երեխաների կարծիքները։

Մեկն ասում էր, որ քաղցրը խնձորի համի է, իսկ մյուսը աղին ու թթուն խառնում էր իրար։ Այս տարբերակով, կարծում եմ լավ է զարգանում երեխաների համային ընկալումները և ինչու չէ նաև կապակցված խոսքը։

Ընթացքը` տես հղումով։

Նախագիծ 5 “Տեսնես ի՞նչ հոտ է գալիս”

Այս նախագիծը ընտրել էին այն նկատառումներով, որ կրկնվող չլինի և տարբերվի։ Այդ իսկ պատճառով ինքս պատրաստել էի 3 տարաներ` հավկիթ կարտոնե տուփերից, և դրանց մեջ լցրել սուր հոտ ունեցող համեմունքներ(սուրճ, մեխակ և սև պղպեղ։

Նրանք լավ ծանոթ էին սուրճին և սև պղպեղին, բայց մեխակի հարցում մի քիչ դժվարացավ խաղը։ Քանի որ, այդքան էլ ծանոթ չէին մեխակի բույրին, բայց առօրյայում հանդիպել են։

Նրանց աչքերը ողջ ընթացքում կապված էին, քանի որ ըստ Մարիա Մոնտեսորիի տեսության, եթե օրգաններից/զգայարաններից մեկը չի գործում,  ապա մյուսները սրվում են և սկսում ավելի լավ աշխատել։

Այսպիսով ես` փորձելով կապել նրանց աչքերը, զարգացրեցի հոտառական ընկալումը։

Ընթացքը` տես հղումով։

Նախագիծ 6 “5 զգայարանների Quest”

Նախագծի շրջանակներում 5 տարեկանների հետ պտտվում ենք քոլեջի տարածքով և, իհարկե, անցնում զվարճալի փորձությունների միջով։ Բայց զվարճալի այն է, որ այդ ամենը իրականացնում ենք աչքերը փակ վիճակում։

Եզրակացրեցի, որ երեխաների մոտ միանգամից զարգացնելով բոլոր 5 զգայանանները, զարգացնում ենք նաև ուղեղը և ինչու չէ վստահելու կարողությունը, քանի որ ամբողջ ընթացքում մենք երեխաների ձեռքերը բռնած էինք պտտվում քոլեջով և շատ լավ է, որ նրանք մեզ վստահում են ու չեն վախենում քայլ անելուց, թեկուզ աչքերը փակ։

Ընթացքը` տես հղումով։

Երզրակացրեցի, որ երեխաների համար հասկանալի էր խաղալիք֊հեռախոսի գաղափարը և նրանք պատկերացում կազմեցին, թե ինչ դեր է խաղում թելը այդ խաղալիքի օգտագործման համար

Եզրակացրեցի, որ նախագիծը իրականացնելիս, պետք է մի փոքր ավելի հետ նստել/կանգնել, որպեսզի ճշգրիտ գնահատենք տեսողությունը։ Բայց, ամեն դեպքում, նրանց համար զվարճալի էր ընթացքը։

Leave a comment