Ալերգիան մարդու իմունիտետի սուր ռեակցիան է ալերգենների (որոշակի նյութեր կամ դրանց համակցություններ) նկատմամբ, որոնք այլ մարդկանց համար սովորական են և ոչ մի ռեակցիա չեն առաջացնում:
Դրանց օրինակներ են կենդանիների մորթին, փոշին, որոշ մթերքներ, դեղամիջոցները, միջատների կծելը, քիմիական նյութերը, ծաղկափոշին և այլն: Ալերգիայի դեպքում առաջանում է իմունոլոգիական կոնֆլիկտ, այսինքն երբ մարդը շփվում կամ փոխազդեցության մեջ է մտնում ալերգենների հետ, նրա օրգանիզմն արտադրում է հակամարմիններ, որոնք բարձրացնում են կամ իջացնում են գրգռիչների նկատմամբ զգայունությունը:
Ալերգիայի տեսակները և դրանց նախանշանները
- Շնչառական ալերգիա – Օդում առկա ալերգենների (կենդանիների մորթին և բուրդը, բույսերի փոշին, փոշեհատիկները և այլ ալերգեններ) ազդեցությունն է շնչառական համակարգի օրգանների վրա: Նախանշաններն են՝ փռշտոցը, խռռոցը թոքերում, քթանցքներից արտադրության հոսքը, շնչահեղձությունը, աչքերից արցունքների արտահոսքը, աչքերում քորի զգացողությունը և այլն:
- Ալերգիկ դերմատոզներ – Ալերգենների (լատեքսային և մետաղական ալերգենները, կոսմետիկ և խնամքի միջոցները, որոշ սննդամթերքներ, կենցաղային քիմիան և մաքրող միջոցները և այլն) ազդեցությունը անմիջապես մաշկի վրա կամ էլ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վրա: Նախանշաններն են՝ մաշկի կարմրածություն և քոր, եղնջացան (հեղուկով լցված փուչիկներ մաշկի վրա, այտուց, ալրոցի զգացողություն), էկզեմա (չափից շատ մաշկի չորություն, թեփոտում, մաշկի հյուսվածքների փոփոխություն):
- Սննդային ալերգիա – Սննդային ալերգենների ազդեցությունն է մարդու օրգանիզմի վրա սննդի օգտագործման կամ էլ սննդի պատրաստման ընթացքում: Նախանշաններն են՝ սրտխառնոց, ցավ որովայնում, էքզեմա, գլխացավ, եղնջացան անաֆիլակտիկ ցնցում (анафилактический шок):
- Միջատների կծելուց առաջացող ալերգիա – Ալերգենների ազդեցությունն է միջատների կծելու դեպքում (լու, մեղու, մոծակ), նրանց մասնիկների ներշնչելու դեպքում, նրանց կենսագործուներության արդյունքում ստեղծված մթերքները օգտագործելու դեպքում: Նախանշաններն են՝ Մաշկի կարմրություն և քոր, գլխապտույտ, թուլություն, շնչահեղձություն, զարկերակային ճնշման անկում, ցավ որովայնում, փսխում անաֆիլակտիկ ցնցում և այլն:
- Դեղամիջոցների ընդունումից ալերգիա – Առաջանում է դեղամիջոցների ընդունման դեպքում (հակաբիոտիկներ, սուլֆոնամիդներ, ոչ ստանդարտ հակաբորբոքային դեղամիջոցներ, հորմոնալ և ֆերմենտային պատրաստուկներ, վիտամիններ, տեղային ցավազրկողներ և այլն): Նախանշաններն են՝ թեթև քոր, շնչահեղձության նոպաներ, ներքին օրգանների վնասվածքներ, անաֆիլակտիկ ցնցում:
- Վարակաալերգիա – Առաջանում է ոչ պաթոգեն և պայմանական պաթոգեն միկրոբների ազդեցության արդյունքում և կապված է լորձաթաղանթի դիսբիոզի հետ:
Բոլոր տեսակի ալերգիաների սրման դեպքում պետք է հետևել հիպոալերգիկ դիետաներին: Սա հատկապես կարևոր է սննդային ալերգիայի դեպքում, քանի որ դիետան կատարում է ինչպես բուժիչ, այպես էլ ախտորոշիչ գործառույթ (բացառելով այս կամ այն մթերքները սննդակարգից կարելի որոշել սննդային ալերգենների շրջանը):
Ալերգենների ցածր մակարդակ ունեցող մթերքները
Կաթնաթթվային մթերքներ (ռեժան, կեֆիր, բնական յոգուրտ, կաթնաշոռ),
եփված կամ շոգեխաշված անյուղ խոզի կամ տավարի միս, հավի միս,
կենդանիների ներքին օրգաններից ստացված մսամթերք (լյարդ, երիկամներ, լեզու),
հնդկացորենի, բրնձի և եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացեր,
կանաչիներ և բանջարեղեն (կաղամբ, բրոկոլի, բողկ, վարունգ, սպանախ, սամիթ, մաղադանոս, հազար, դդմիկ, շաղգամ),
վարսակաձավարի, բրնձի, գարու և մանի կաշաներ,
արևածաղկի և ձիթապտղի ձեթը,
սերուցքային կարագը,
մրգերի ու հատապտուղների որոշ տեսակներ (կանաչ խնձոր, տանձ, դեղին գիլաս, սպիտակ հաղարջ),
չրեր (տանձի, խնձորի և սև սալորի), դրանցից պատրաստված պահածոներ և հյութեր, մասուրի հյութ, թեյ, հանքային ջուր առանց գազերի:
Ալերգենների միջին մակարդակ ունեցող մթերքները
- Հացահատիկային մթերքներ (ցորեն, տարեկան, հնդկաձավար, եգիպտացորեն),
- յուղոտ
- խոզի միս, գառան միս, ձիու միս, նապաստակի և հնդկահավի միս,
- մրգեր և հատապտուղներ (դեղձ, ծիրան, սև և կարմիր հաղարջներ, բանան, ձմերուկ),
- բանջարեղենների որոշ տեսակներ (կանաչ բիբար, ոլոռ, կարտոֆիլ, հատիկավորներ):
Ալերգենների բարձր մակարդակ ունեցող վտանգավոր մթերքները
- Ծովամթերքներ, ձկնատեսակների մեծ մասը, կարմիր և սև խավիարներ:
- Թարմ կովի կաթ, պանիրներ, ձու, կիսաապխտած միս, ապխտած հում միս, երշիկներ, սարդելկա, նրբերշիկ:
- Պահածոյացված մթերքներ (գործարանային), մարինացված մթերքներ, աղի մթերքներ, կծու մթերքներ, սոուսներ, համեմունքներ, բանջարեղենների առանձին տեսակներ (դդում, կարմիր բիբար, լոլիկ գազար, կաղամբը թթու դրված վիճակում, բադրջան, թրթնջուկ, նեխուր):
- Մրգերի ու հատապտուղների մեծ մասը (ելակ, կարմիր խնձոր, վայրի ելակ, մալինա, մոշ, չիչխան, հապալաս, արքայանարինջ, խաղող, բալ, նուռ, սեխ, սալոր, անանաս), ինչպես նաև դրանցից պատրաստած հյութեչն ու պահածոները:
- Բոլոր ցիտրուսները, քաղցրացված կամ մրգային գազավորված ըմպելիքներ, ծամոն, ոչ բնական հավելումներով յոգուրտները, չրերի որոշ տեսակներ (ծիրանաչիր, խուրմա, թուզ):
- Մեղր, ընկույզներ, սնկերի բոլոր տեսակները, ալկոհոլային խմիչքներ, կակաո, սուրճ, շոկոլադ կարամել, մարմելադ, սննդային հավելումներով մթերքներ (էմուլգատորներ, կոնսերվատներ, համային և հոտային հավելումներ, գունային հավելումներ):
- Էկզոտիկ մթերքներ:
Վիճակագրական տվյալներ
Վերջին 2-3 տասնամյակում ալերգիկ քթաբորբերն ու ասթման հաճախանում են զարգացած երկրներում։ Ըստ գնահատականների, ինդուստրիալիզցված երկրներում ալերգիկ հիվանդությունների աճը սկսվել է 1960-1970-ական թվականներին, հետագայում կտրուկ ավելացել 1980-1990-ականներին, չնայած որոշները ենթադրում են, որ կայուն աճ սկսվել է 1920 թվականից։ Նոր դեպքերի թիվը զարգացող երկրներում ընդհանուր առմամբ զգալի ցածր է։