Ծանոթացում Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերին

Մեկնարկեց Դիջիթեք 2022֊ը։ Այսօր կայացավ իմ առաջին դասընթացը։ Այն վերաբերում էր գրաֆիկ դիզայնին։ Ուսումնասիրում ենք Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրերը։ Ես որոշ չափով ծանոթ էի ծրագրերին, քանի որ ժամանակին հաճախել եմ ԹՈՒՄՈ։

Դասընթացի սկզբին, նախ ծանոթացանք միմյանց հետ։ Դասընթացավարները` Սիմոն և Վահե Ավետիսյանները, մեզ համար պատրաստել էին վեբ խաղ և հարց ու պատասխան, որպեսզի հասկանան մեր գիտելիքները գրաֆիկ դիզայնի և ծրագրերի մասին։

Հետո անցանք բուն գործին։ Նախ ծանոթացանք ծրագրերին, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Սկսեցինք Adobe Illustrator ծրագրով։ Սովորեցինք, թե ինչպես ճիշտ ընտրել գունային գամմա, ինչպես օգտագործել ծրագրի գործիքները։ Որոշեցինք, թե ինչ ենք պատրաստելու ծրագրերով։ Ես ընտրեցի լոգոներ։

Հաճույքով սպասում եմ հաջորդ դասին, մի նոր բան սովորելու ակընկալիքով։

Leave a comment