Սեւանում գաղտնիքիները շատ են ու զարմանալի

Ճիշտ է, սուղ բնաշխարհն ազդում է գրավչության վրա, սակայն Սեւանը բավական հետաքրքիր է իր գաղտնիքներով: Դրանք այստեղ շատ են ու զարմանալի: Կան շինություններ հիշեցնող կառույցներ, բուրգի վերջավորություններ, 15-րդ դարի խորտակված նավ եւ այլն: Սեւանի հատակն առ այսօր լիարժեք ուսումնասիրված չէ: Եղած ուսումնասիրությունները բավարար չեն լիարժեք հասկանալու համար, թե ի՞նչ կա Սեւանի հատակին: Խոսակցություններ են պտտվում, թե այնտեղ 1941 թվականին վթարային վայրէջք կատարած ինքնաթիռ կա: Այս տեղեկությունը դեռեւս ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է:

Ռելիեֆային մասում կան հետաքրքիր քարանձավեր, խոռոչներ, ժայռեր, մարդու ձեռակերտ կառույցներ հիշեցնող օբյեկտներ:

Շատ հետաքրքիր հոսանքներ ու աղբյուրներ կան, ջրի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ. 13 աստիճան տաքություն ունեցող ջրից միանգամից կարող ես ընկնել 3-4 աստիճան տաքությամբ ջրի շերտի մեջ:

Տեխնիկական գրականության համաձայն, Սեւանի նման լճերում թույլատրվում է սուզվել մինչեւ 34 մետր, իսկ միջազգային չափանիշներով` 46 մետր:

«Այաս» ակումբն ունի գիտական հետազոտություններ, որոնց համաձայն կարելի է 34 մետրից ավելի էլ սուզվել` իհարկե, պահպանելով անվտանգության կանոնները: Սեւանում ես սուզվել եմ մինչեւ 46 մետր:

Սեւանի հատակին կարելի է մնալ առավելագույնը 5-10 րոպե: 46 մետր սուզվելու գործընթացը տեւում է մոտ մեկ ժամ, որի մեջ ներառված են նաեւ բարձրանալու դադարները, ինչը մեծ զգուշություն եւ գիտելիքներ է պահանջում:

Սեւանում գաղտնիքիները շատ են ու զարմանալի: Один комментарий

Добавьте свой

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: